ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, ժամը 17։00։
2025 թվականին հանձնուքների ընդունում կիրականացվի աշխատանքային օրերին: Վերջին օրերին հերթերից խուսափելու համար ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել։
Հիշեցնենք, որ ազատազրկված անձը շաբաթվա ընթացքում կարող է ստանալ մինչև 20 կիլոգրամ հանձնուք, տեղեկացնում ենք նաև, որ արգելվում է որպես հանձնուք բերել ալկոհոլային խմիչքներ կամ սպիրտ պարունակող ցանկացած հեղուկ։
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 13․04․2023թ․ թիվ 543-Ն որոշման 8-րդ հոդվածի 122 կետում ներկայացված է այն առարկաների ցանկը, որոնք ազատազրկված անձինք իրավունք չունեն ունենալ իրենց մոտ կամ ստանալ հանձնուքներով և ծանրոցներով։