Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է

Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ծանրացնող հանգամանքներով խարդախության» աբսուրդ մեղադրանքը (ծանր հանցակազմ) փոխվել է «ինքնիրավչության» նույնքան աբսուրդ մեղադրանքի (ոչ մեծ ծանրության հանցակազմ): Միաժամանակ, ինքնիրավչության մեղադրանք է ներկայացվել Ստեփանակերտի ավագանու բոլոր անդամներին»,– գրել է Մելիքյանը։

Նա տեղեկացրել է, որ չի փոխվել օրը 12 ժամ տնից դուրս չգալու խափանման միջոցը։ Հիշեցնենք՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։

Լուսանկարը՝ Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել