Հափշտակե՞լ է գազի վառարան…

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հակոբ Նազարյանի, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2011թ. հունիս ամսվա վերջին՝ քննությամբ չպարզված օրը, մուտքի դռան փականը հարմարեցված գործիքով բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել Հ. Խանզադյանի՝ Երևան քաղաքի Հ.Հովհաննիսյան փողոցի թիվ 60 տուն և այնտեղից գաղտնի հափշտակել երեք հատ գորգ, գազի վառարան, սրբապատկեր, անկողնային պարագաներ և սպասք՝ Հասմկի Խանզաոյանին պատճառելով զգալի չափի՝ 255.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

 

Համաձայն մեղադրական եզրակացության՝ կատարել է մի շարք այլ արարքներ:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել