Կսահմանվի տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է սահմանել.

1) ՀՀ ոստիկանության կողմից՝ հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը,

2) առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգը,

3) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձևերը,

4) տրանսպորտային միջոցների վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները,

5) մակնիշի տրանսպորտային միջոցը համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո վերափոխվում է այլ մակնիշի.

6) միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցի համար նախատեսված թափքի տեսակ ունեցող տրանսպորտային միջոցը համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո վերափոխվում է նույն թափքի տեսակ ունեցող բեռնատար (կամ բեռնաուղևորատար) տրանսպորտային միջոցի,

7) արտաքին տեսքը փոխվել է գոյություն չունեցող տրանսպորտային միջոցի տեսքով,

8) արտադրող ավտոգործարանի կողմից չնախատեսված շարժիչ է տեղադրվել,

9) մեկից ավելի ավտոմոբիլների ընթացքային մասերից ստացվել է մեկ ավտոմոբիլ,

10) ավտոմոբիլի հենասարքի կարճացնելու կամ երկարացնելու միջոցով նոր տիպի ավտոմոբիլ է ստացվել:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձևերը և վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանների գործընթացներն առավել հստակ կարգավորումներ կստանան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել