Օդի մեջ գրել են, հիմնավորումներ չկան․ Գագիկ Ծառուկյանը՝ «օրենքով գողերի» վերաբերյալ նախագծի մասին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրaգրողների հետ զրույցում անդրադարձավ քրեական հեղինակությունների վերաբերյալ նախագծին։

Նա նշեց, որ եթե ուզում են հանցագործության պատժաչափերը ավելացնել, ապա նրանք կողմ են, սակայն հայաստանյան օրենսդրությունը հարցը կարգավորում է։

«Այն ինչ նրանք ներկայացնում են նախագծում, պետք է ճիշտ շեշտադրումներ անեն։ Ո՞ր հանցանքի համար, ո՞րն է ընդունված հանցանք Սահմանադրությամբ, որ պատժելի լինի։ Օդի մեջ գրել են, հիմնավորումներ չկան։ Մենք պատրաստ ենք, հանցագործություն թող ներկայացնեն, որը մեր Սահմանադրությամբ, Քրեական օրենսգրքով պատժելի է, սարքենք 5 անգամ շատ, 2 տարի է, սարքենք 8 տարի, 10 տարի։ Ինչ-որ մարդու իրավունքներ կան, կա հանցանք, հանցակազմ։ Եթե հանցանք, հանցակազմ լինի, որ մարդու իրավունքների խաթարում չլինի»,-նշեց Գագիկ Ծառուկյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է քրեական մշակույթ ստեղծելու և ղեկավարելու մասին քրեական օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծ: 

Նախատեսվում է քրեականացնել քրեական մշակույթ ստեղծելը, ղեկավարելը, ինչպես նաև քրեական միջավայրին հարելը, հարելուն հարկադրելը և քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճանակարգություն ունեցող անձին դիմելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել