Արայիկ Հարությունյանի աշխատանքը ԵՊՀ-ում օրինական է եղել. շրջանառվող լուրերը կեղծ են. ԿԳՄՍՆ

Արայիկ Հարությունյանի աշխատանքը ԵՊՀ-ում օրինական է եղել, իսկ շրջանառվող լուրերը կեղծ են։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։

«Կից հրապարակում ենք դա հավաստող փաստաթուղթը: Չի անցկացվել որևէ մրցույթ, և պայմանագիրը Արայիկ Հարությունյանի հետ երկարացվել է` մինչև նոր մրցույթի անցկացումը: Այս լուրը տեղադրած լրատվամիջոցից պահանջելու ենք հերքում»,-նշված է նախարարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Yerkir.am-ը հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ առանց գիտական որևէ հոդված գրելու՝ վերջին 11 տարում ԵՊՀ-ում դասավանդում է արաբագիտության ամբիոնի ասիստենտ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ըստ կայքի հրապարակման` ԵՊՀ պաշտոնական կայքն է վկայում՝ նախարար-ասիստենտը գիտական վերջին հոդվածը գրել է 2007 թ.-ին՝ Возникновение водных проблем в ХХ веке и пути их решения в международном праве։ Սրանից առաջ ևս 5 հոդված է գրել՝ ամբողջ կյանքում։ Բոլոր 6 աշխատությունները նա հրապարակել է մինչև 2007 թվականը։ Դրանից հետո 11 տարի է անցել՝ Արայիկ Հարությունյանը շարունակում է դասախոսել Երևանի պետական համալսարանում, ավելին՝ ասիստենտ է, որը դասախոսից բարձր է, դոցենտից՝ ցածր։

Դասախոսների հաստիքները հաստատելու համար, ԵՊՀ կանոնագրի համաձայն, մրցույթ է հայտարարվում ամեն 5 տարին մեկ։ Դասավանդելու համար ընտրվում են որոշակի չափորոշիչներին համապատասխանող մասնագետները։ Չափորոշիչների թվում նաև գիտական աշխատությունների առկայությունն է։ Սա հիմք ընդունելով հոդվածագիրը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել: Հրապարակման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ԿԳՍՄ նախարարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել