Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկը պատրաստ է:
«Այն նախատեսում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա, ինչը հնարավորություն կտա մետրո մուտք գործել/դուրս գալ ձորի աջ եւ ձախ կողմերից էլ՝ Հալաբյանից (Թումոյի մոտ) ու Կիեւյանի հատվածից (Բարբյուս փ.):
Այս տարբերակը ենթադրում է նաեւ մետրոպոլիտենի զարգացումը Աջափնյակ-Դավթաշեն ուղղությամբ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարով:
Նախագիծն իրագործելու համար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ներդրողների հետ, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-նշել է նա:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/10/76765603_10217055154476769_6164052091586215936_o.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/10/73375605_10217055153476744_6533990140325396480_o.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/10/76720771_10217055153356741_7593078472214315008_o.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/10/75237495_10217055154356766_2440890086808616960_o.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/10/74271757_10217055155556796_1848576859323760640_o.jpg)