Թափառող շներին վախեցնելու համար կրակելիս փամփուշտը կպել է հորը. ոստիկանություն

Հոկտեմբերի 11-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Հաղթանակ թաղամասի 49-ամյա մի բնակիչ և հայտնել, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 17.30-ին, թափառող շներին իրենց տան բակ մտնելը արգելելու համար, որդին՝ իր օդաճնշիչ հրացանով 2 անգամ օդ է կրակել, ապա, լիցքավորելիս՝ անզգուշաբար կրակել է իր ոտքին:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մեկնած ոստիկաններին տղամարդը հրաժարվել է հաղորդում տալ:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել է հետաքննության բաժանմունք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել