Քաղաքացիկան ավիացիայի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին ժամը 11:20 (UTC) ք. Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:
Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/10/71807083_760135891095316_1277921133278003200_n.jpg)