Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:
Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների ձևով:
Կոոպերատիվները` կախված իրենց գործունեության բնույթից, կարող են լինել շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ նման նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություններ:
Առևտրային կազմակերպությունը, ինչպես ցանկացած իրավաբանական անձ, օրենքով սահմանված կարգով, ենթակա է պետական գրանցման: Պետական գրանցման համար տվյալները` ներառյալ առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանումը, գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար:
Նշենք, որ առևտրային կազմակերպությունների սկզբնական գրանցման համար պետական տուրք չի գանձվում, իսկ առևտրային կազմակերպությունների փոփոխությունների, այդ թվում` ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք` 10 000 ՀՀ դրչամի չափով:
Առևտրային կազմակերպությունների առանձվացված ստորաբաժանումների հաշվառման համար գանձվում է պետական տուրք 12 000 ՀՀ դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net