Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2020 թվականի սեպտեմբերի 26-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է
1) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարման կարգը,
2) Մինչև 18 տարեկան երեխաների պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը,
3) Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների և նրանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ներկայացվող` սոցիալական համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթերի ցանկը,
4)Վերականգնողական բուժման ենթակա հիվանդությունների և ֆիզիկական ու շարժողական խանգարումներով պայմանավորված վիճակների ցանկը, որոնց դեպքում բուժումը մասնագիտացված բժշկական կենտրոններում կարող է կազմակերպվել ցերեկային ստացիոնար և/կամ արտահիվանդանոցային պայմաններում,
5)Հիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժման ենթակա երեխաների սուր հիվանդությունների և վիճակների ցանկը,
6)Երեխաների մտավոր, հոգեկան,լսողական և զարգացման այլ հապաղումների և խանգարումների հետևանքով առաջացած հիվանդությունների և վիճակների ցանկը, որոնց բուժումը մասնագիտացված կենտրոններում կարող է կազմակերպվել ցերեկային ստացիոնար և/կամ արտահիվանդանոցային պայմաններում,
7) Երեխաների առողջարանային բուժման ընդհանուր հակացուցումների ցանկը,
8) Ըստ օրգան-համակարգերի առողջարանային բուժման ցուցումների և հակացուցումների ցանկը,
9) Երեխաների անհետաձգելի կարճատև հոսպիտալացման (այսուհետ, էմերջենսի) բաժանմունքներում բուժման/հսկման ենթակա ախտաբանական վիճակների ցանկը։
Մանրամասները՝ այստեղ