Տարիել Ղոչիկյանին շնորհվել է գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Տարիել Ղոչիկյանին շնորհել է գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած վաստակի համար Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տարիել Վլադիմիրի ՂՈՉԻԿՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում»,-նշված է հրամանագրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել