ԵԱՏՄ երկրներից դեպի Սինգապուր արտահանումները կազատվեն մաքսատուրքից

ԵԱՏՄ երկրներից դեպի Սինգապուր արտահանումները կազատվեն մաքսատուրքից, կառավարության նիստում հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

ԵԱՏՄ անդամ երկրների և Սինգապուրի միջև համապարփակ տնտեսական գործակցության մասին շրջանակային համաձայանգրի միասնական փաթեթը մշակվել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի որոշման համաձայն։ Համաձայնագրով նախատեսվում է խթանել ապրանքների և ծառայությունների առևտրուրը:

«Համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առևտրի կնքման կողմերի մտադրությունը։ Սինգապուրի հետ անցկացվել է բանակցային 7 փուլ, նպատակն է եղել ձևավորել պայմանավորվածությունների փաթեթ։ Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ և միջավայր՝ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման համար», – ասել է Խաչատրյանը։

Նախարարը նշել է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից Սինգապուրը պարտավորվում է ներմուծման մաքսատուրքեր չկիրառել ԵԱՏՄ երկրների արտադրանքի համար։

Կառավարությունը հավանություն է տվել ներկայացված նախագծին։

ԵԱՏՄ անդամ 5 պետությունը՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանն արդեն ունեն անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել