Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի տարեկան 5-րդ համագումարի հանդիսավոր փակումը։ Հյուրերի կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը, ԿԱՍԵՑՈՒՄ շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը և այլոք:
Ասոցիացիայի հիմնադիր-խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը շնորհակալություն հայտնեց պետական և մասնավոր հատվածի գործընկերներին մինչ այժմ եղած համագործակցության Ասոցիացիայի կայացման ճանապարհին ցուցաբերած աջակցության համար:
Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Արթուր Մանուկյանին, մշտապես գործընկերային մոտեցում ցուցաբերելու ՓՄՁ-ների և մասնավորապես Ասոցիացիայի ղեկավար կազմի նկատմամբ: Հատուկ շնորհակալություն հյատնեց Կարեն Զադոյանին, երկարատև համագործակցության ԵՄ Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագիրը միասին կյանքի կոչելու համար, Սամսոն Գրիգորյանին և ԿԱՍԵՑՈՒՄ շարժման համահիմնադիրներին՝ սերտ համագործակցության և մշտապես ՓՄՁ Շահերը ներկայացնելու պաշտպանելու համար, Գևորգ Պողոսյանին, ով իր և գրասենյակի անձնակազմով սատար է կանգնել Ասոցիացիայի առաջին քայլերն անելիս, գործող նախագահ Նաիրա Մանուկյանին, ով վերջին երկու տարին կառավարեց Ասոցիացիան, զերծ պահելով ցնցումներից, ապահովելով կայուն գործունեությունը և վերջապես Ասոցիացիայի բոլոր անդամներին, ովքեր հավատացել և անդամգրվել են Ասոցիացիային այն դարձնելով ուժեղ և կայացած կառույց, Համագումարի պատվիրակներին, ովքեր հասրակական հիմունքներով աջակցեցին համագումարի կայացմանը և աշխատանքներին:
Հյուրերը ողջունեցին Ասոցիացիայի Հինգերորդ համագումարը, հաջողություն մաղթելով Ասոցիացիայի հետագա գործունեությանն ու զարգացմանը:
___________________________________
ՓՄՁ Ասոցիացիային ամփոփելով իր պաշտոնական գործունեության հնգամյակը՝ 2014-2019թթ, հրավիրեց համագումար, որտեղ մասնկացեցին Ասոցիացիայի ակտիվ 460 անդամների տաս տոկոսից ընտրված 43 պատվիրակ:
Պատվիրակները հաստատեցին Ասոցիացիայի կառավարման խորհրդի կազմի փոփոխությունը՝ 7հոգու փոխարեն հաստատելով 9 հոգի: Այնուհետև առաջադրված 14 խորհրդի անդամների թեկնածուներից ընտրեցին առավելագույն ձայներ հավաքած ինը նոր խորհրդի անդամներ՝
- Հակոբ Ավագյան,
- Գրիգոր Մակիչյան,
- Ռուբեն Օսիպյան,
- Նաիրա Մանուկյան,
- Վահե Մամբրեյան,
- Հայկազ Ֆանյան,
- Գայանե Ավետիսյան,
- Արման Պետրոսյան,
- Մարինա Սանդոյան:
Հակոբ Ավագյանը, համաձայն Ասոցիացիայի նախորդ համագումարին հաստատված կառավարման խորհրդի անդամների ընտրության և աշխատակարգի, ինքնաբացարկ հայտնեց խորհրդի անդամի թեկնածությունից, քանի որ օրեր առաջ անցել էր վարչական պաշտոնի: Արման Պետրոսյանը ևս ինքնաբացարկ հայտնեց այս պահին իր ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով:
Հաջորդաբար առավելագույն ձայներ հավաքած խորհրդի անդամների կազմը համալրեցին Հասմիկ Բարխուդարյանն ու Արմեն Պետրոսյանը:
Ասոցիացիայի նորընտիր խորհրդի անդամները, հաջորդ օրն իր կազմից պետք է ընտրի Ասոցիացիայի նախագահօն, փոխնախագահին, խորհրդի անդամների միջև բաշխի աշխատանքի պատասխանատվությունը: