Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքը փոփոխությունների ենթարկել:
Նախատեսվում է, որ յւրաքանչյուր ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարը կկատարվի ընկերության համապատասխան հաշվին գումարի՝ բանկային, փոստային կամ այլ փոխանցման ձեւով մուտքագրման եղանակով, մինչեւ այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:
Բագրատյանի խոսքով՝ նախագծի ընդունմամբ ոլորտը ավելի թափանցիկ կդառնա:
Մանրամասները՝ տեսանյութում