Քաղաքացիական ծառայության աշխատանք՝ Արդարադատության նախարարությունում

Արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն է առկա՝ իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի առաջին կարգի մասնագետի: Աշխատավարձը՝ 111 հազար 115 դրամ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է:

 Մանագետը մասնակցում է հաշվառման համար ներկայացված զանգվածային լրատվության միջոցի առաջին համարի ուսումնասիրման և հաշվառման ներկայացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծերի կազմման աշխատանքներին.

  •  մասնակցում է առանց համապատասխան հաշվառման զանգվածային լրատվության միջոց թողարկողներին, հրապարակողներին և տարածողներին օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և հիմնավորումների կազմման աշխատանքների իրականացմանը.
  • մասնակցում է լուծարման պետական գրանցման համար ներկայացված հասարակական միավորումների և նրանց միությունների փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքներին և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը,ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
  • Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
  •  Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
  • իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
  • իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • առնվազն միջնակարգ կրթություն
  • պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 49/3, 010-59-40-56:

   Էլ. փոստ՝  [email protected]:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել