Արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն է առկա՝ իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի առաջին կարգի մասնագետի: Աշխատավարձը՝ 111 հազար 115 դրամ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է:
Մանագետը մասնակցում է հաշվառման համար ներկայացված զանգվածային լրատվության միջոցի առաջին համարի ուսումնասիրման և հաշվառման ներկայացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծերի կազմման աշխատանքներին.
- մասնակցում է առանց համապատասխան հաշվառման զանգվածային լրատվության միջոց թողարկողներին, հրապարակողներին և տարածողներին օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և հիմնավորումների կազմման աշխատանքների իրականացմանը.
- մասնակցում է լուծարման պետական գրանցման համար ներկայացված հասարակական միավորումների և նրանց միությունների փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքներին և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
- Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը,ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
- Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
- Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
- իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
- իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- առնվազն միջնակարգ կրթություն
- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝
Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝
ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 49/3, 010-59-40-56:
Էլ. փոստ՝ [email protected]: