Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել. ՔԿ

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Infocoom-ը հետաքննություն էր հրապարակել, որով հայտնել էր, որ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ազգակցականներ են: Վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը: Քննչական կոմիտեն հաստատել էր տեղեկությունը:

Օգոստոսի 30-ին Իրավաբան.netհրապարակել էր Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու իրավական հիմքերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել