Օգոստոսի 21-ին Երևանի կենտրոնական փողոցների մի հատվածը փակ կլինի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Իսահակյան փողոցին հարող մարզադաշտի արտաքին լուսավորության ցանցում տարվող տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 21-ին` ժամը 10:30-14:00-ն փակ կլինի Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը:

Պատճառած ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել