Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Իսահակյան փողոցին հարող մարզադաշտի արտաքին լուսավորության ցանցում տարվող տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 21-ին` ժամը 10:30-14:00-ն փակ կլինի Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը:
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
