Որքա՞ն կսովորեք՝ ոստիկանի մասնագիտությունը ընտրելու դեպքում․ նոր հրաման

Կրթության, գիտության,մշակույթի և  սպորտի նախարարի հրամանով հուլիսի 23-ից ստորագրվել և  օգոստոսի 19-ից  ուժի մեջ կմտնի որոշում, որով  հաստատվել  է միջին մասնագիտական կրթության  «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկանության սպա» որակավորման պետական կրթական նոր չափորոշիչները։ Հրամանը ստորագրել է փոխնախարար` Արևիկ Անափիոսյանը:

Միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագիրը իրականացվում է ուսուցման հետևյալ ձևերով`

  • կրթության առկա ձևով.
  • միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի:
  • Միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագիրը յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 2952 ժամ է, առավելագույն ծավալը` 4806 ժամ։

Նախատեսվել է նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել արդարադատության նախարարություն:

Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել