Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հուլիսի 23-ից ստորագրվել և օգոստոսի 19-ից ուժի մեջ կմտնի որոշում, որով հաստատվել է միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկանության սպա» որակավորման պետական կրթական նոր չափորոշիչները։ Հրամանը ստորագրել է փոխնախարար` Արևիկ Անափիոսյանը:
Միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագիրը իրականացվում է ուսուցման հետևյալ ձևերով`
- կրթության առկա ձևով.
- միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի:
- Միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագիրը յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 2952 ժամ է, առավելագույն ծավալը` 4806 ժամ։
Նախատեսվել է նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել արդարադատության նախարարություն:
Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին: