Կա՞ն պետություններ, որոնց քաղաքացիները չեն կարող առանց հրավերի մուտք գործել Հայաստան

Հրավերը կամ միջնորդագիրը (այսուհետ՝ հրավեր)` փաստաթուղթ է, որը հիմնավորում է օտարերկրացու մուտքը և գտնվելը Հայաստանի Հանրապետւթյան տարածքում՝ դրանում նշված նպատակներով և ժամկետներով:

 

«Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր կարող են տալ`

 

ա) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին.

 

բ) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին.

 

գ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք.

 

դ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները»,-հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

ՀՀ Կառավարության 04.04.2008 թ. N 329-Ն որոշմամբ սահմանվում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներն ու ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն հրավերի հիման վրա՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:

 

Այդ պետություններն են.

 

1. Աֆղանստան, Բանգլադեշ, Կամերուն, Եգիպտոս, Իրաք,

 

2. Նիգեր, Նիգերիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Սոմալի

 

3. Շրի Լանկա, Սուդան, Սիրիա, Վիետնամ, Նեպալ,

 

4. Կոտ դ’Իվուար, Գանա, Սիեռա Լեոնե, Ալժիր, Մարոկկո,

 

5. Լիբիա, Մավրիտանիա, Թունիս, Անգոլա, Քենիա,

 

6. Եթովպիա, Տանզանիա, Ուգանդա, Զամբիա, Հասարակածային Գվինեա,

 

7. Բոթսվանա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Գաբոն, Սենեգալ, Նամիբիա,

 

8. Կոնգո, Մոզամբիկ, Մաուրիտիուս, Մալի, Բուրկինա Ֆասո,

 

9. Մադագասկար, Չադ, Զիմբաբվե, Բենին, Ռուանդա,

 

10. Մալավի, Գվինեա, Սվազիլենդ, Տոգո, Լեսոտո,

 

11. Էրիթրեա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Կաբո Վերդե, Բուրունդի, Ջիբուտի,

 

12. Գամբիա, Լիբերիա, Սեյշելյան կղզիներ, Գվինեա Բիսաու, Կոմորյան կղզիներ,

 

13. Սան Տոմե և Պրինցիպի, Սուրբ Ելենայի կղզի, Հարավային Սուդան, Պաղեստին:

 

Նշված ցանկում ընդգրկված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:

 

Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ նաև առանց հրավերի:

 

Փաստաբանի փոխանցմամբ. «Եգիպտոսում և Սիրիայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին թույլատրվում է նշված պետությունների քաղաքացիներին և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրել նաև առանց հրավերի` դրա մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը»:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել