Հունվարի 9-ին` ժամը 11.30-ի դրությամբ, սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով ժամանակավորապես փակվել է Սյունիքի մարզը սպասարկող Սարավանի լեռնանցքը:
Ճանապարհը բացելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: