Գործարքները կարող են անվավեր ճանաչվել երկու եղանակով` օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
Վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել սույն օրենսգրքում նշված անձինք:
Առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:
Վերը նշված դրույթը, որ վիճահարույց գործարքն անվավեր կարող է քաղաքացիական օրենսգրքում նշված անձանց կողմից, այնքան էլ հստակ չէ, քանզի օրենքում հստակ նշված չէ, թե որոնք են այդ անձինք, ում պահանջով վիճահարույց գործարքը կարող է անվավեր ճանաչվել: Ըստ էության` նշված անձինք գործարքի կողմերն են:
Աղբյուրը` Իրավաբան.net