Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Հունիսի 3-ից 4-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը:

Այս մասին հայտնում են ԱԳ մամուլի ծառայությունից:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նաև Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել