Հունիսի 3-ից 4-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը:
Այս մասին հայտնում են ԱԳ մամուլի ծառայությունից:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նաև Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: