60-ամյա Սամվել Օհանյանը վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է նշանակվել 2000 թվականի մայիսի 29-ին և արդեն 19 տարի աշխատում է այս պաշտոնում:
Ներկայացնում ենք նրա գույքի և եկամուտի տարեկան հայտարարագրերը:
Դատավորն ու իր կինն այս տարիների ընթացքում հայտարարագրել են բացառապես եկամուտներ, չկան նշումներ խնայողությունների, այլ գործարքների մասին:
Այսպիսով, նա 2011-ին, 2012-ին և 2013-ին հայտարարագրել է միայն աշխատավարձից ստացված եկամուտներ՝ համապատասխանաբար՝ 9,9 միլիոն դրամ, 10,19 միլիոն դրամ, 10,56 միլիոն դրամ:
2014-ին նրա աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է շուրջ 11 միլիոն դրամ, նա 5000 դոլարի փոխառություն է ստացել:
2015-ին աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 12,3 միլիոն դրամ, իսկ 2016-ին՝ 12,19 միլիոն դրամ, 2017-ին՝ 12,36 միլիոն դրամ, 2018-ին՝ 12,03 միլիոն դրամ:
Նրա կինը՝ Գայանե Աբրահամյանը, 2011, 2012 և 2013 թվականներին ոչինչ չի հայտարարագրել: 2014-ին և 2015-ին հայտարարագրված միակ եկամուտը ստացվել է աշխատավարձից՝ 840 հազար դրամ, իսկ 2016-ին՝ 876 հազար դրամ, 2017-ին՝ 955 հազար դրամ, 2018-ին՝ շուրջ 1,4 միլիոն դրամ: