Պատգամավորի օգնականը

Պատգամավորի իրավունքների և պարտականությունների լիարժեք և պատշաճ իրականացումն ապահովելու համար օրենքը սահմանել է, որ նա կարող է ունենալ օգնական:

 

 

Մասնավորապես` պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկն աշխատում է վճարովի, իսկ մյուսը` հասարակական հիմունքներով:

 

 

Վճարովի հիմունքներով աշխատող օգնականի հաստիքը սահմանվում է Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակով, աշխատանքի է ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան պատգամավորի ներկայացմամբ:

 

Իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պատգամավորի օգնականները օգտվում են պատգամավորի աշխատասենյակից, տեխնիկական և կապի միջոցներից:

 

Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ՝

 

ա) նախապատրաստում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը.

 

բ) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական և այլ նյութեր.

 

գ) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը.

 

դ) վարում է գործավարությունը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել