Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
Արմինե Մարգարյանին 2019 թվականի մայիսի 2-ից ազատել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:

Արմինե Մարգարյանը ծնվել է 1979թ., 31 հոկտեմբերի, ք. Արարատ

Կրթություն

• 2004-2007 թթ.- Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիա, «Համաշխարհային տնտեսություն» ֆակուլտետ, ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն
• 1996-2001 թթ. – Երևանի Հրաչյա Աճառյան համալսարան, «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետ ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն
• 1986-1996 թթ. – թիվ 4 միջնակարգ դպրոց, ք. Արարատ

Աշխատանքային գործունեություն

• 2018թ. հուլիսի 2-ից – ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական
• 2003-2018 թթ. – ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմ
• 2009-2018թթ. – ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության փորձագետ
• 2012-2013թթ. – Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական
• 2003-2004 և 2007-2009թթ. – ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության ռեֆերենտ
• 2002-2003թթ – ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի օգնական

Մասնագիտական դասընթացներ և ծրագրեր

• 2017թ. –18th New Issues in Security Course (NISC) “Mapping Today’s Security Environment to Meet Tomorrow’s Challenges”, Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոն (GCSP, ք. Ժնև, Շվեյցարիայի Համադաշնություն
• 2015թ. – Program on Applied Security Studies PASS 14-9, Ջորջ Մարշալի անվտանգային խնդիրների Եվրոպական կենտրոն, ք. Գարմիշ, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
• 2013թ. – Export control Policy, International Developments and Legal aspects, Ջորջիայի համալսարանի Միջազգային անվտանգության և ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման կենտրոն, ք. Աթենք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
• 2011թ. – The NATO European Security cooperation Course, ՆԱՏՕ-ի դպրոց, ք. Օբերամերգաու, Գերմանիա Դաշնային Հանրապետություն
• 2009թ. – Capacity Building in International Relations, Ժնևի միջազգային և անվտանգային խնդիրների ինստիտուտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն
• 2008թ. – Thirty-first Course for Junior Diplomats from Eastern Europe, Նիդերլանդների «Քլինգենդալ» միջազգային հարաբերությունների ինստիտուտ, ք. Հաագա, Նիդերլանդներ

Օտար լեզուների իմացություն
Ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ

Այլ տվյալներ
2018թ. դեկտեմբերին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդմանն ուղղված աշխատանքներում ակտիվ մասնակցության համար ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի կողմից պարգևատրվել է պատվոգրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել