Ոստիկանները խուզարկել են 23-ամյա տղամարդու ավտոմեքենան և հայտնաբերել ատրճանակ ու թմրանյութ

Ապրիլի 26-ին, ժամը 19.00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1996 թ. ծնված Էդգար Օ.-ին պատկանող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայում, որտեղ հայտնաբերվել են մոտ 1,1գ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն մանրեցված զանգված, օգտագործված 4 կաթուցիչ, ինչպես և օդամղիչ ատրճանակ, որի փամփշտատուփում առկա էր 4 փամփուշտ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Էդգար Օ.-ն հայտարարել է, որ հայտնաբերված զենքը, որով ապրիլի 25-ին կատարվել են կրակոցներ, պատկանում է իրեն, թույլտվության վկայականը ներկայացրել է նախկինում, իսկ դեղնականաչավուն զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, ինչը պահել է իր մոտ՝ անձնական օգտագործման համար:

«ԲՄՎ»-ում խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ դատարկ փամփշտատուփով, իսկ սրահի պահոցում՝ տվյալ ատրճանակի 1 փամփուշտ:

Պարզվել է, որ գազային ատրճանակը գրանցված է 1988 թ. ծնված Միքայել Ղ.-ի անվամբ:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Միքայել Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել