«ԼԻՄՈՒՇ» ընկերությունը խաղալիքների, կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների վաճառքն իրականացրել է առանց համապատասխանության հավաստման փաստաթղթի:
Այս մասին հայտնում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնից:
Խախտման համար ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ: Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները ամբողջությամբ վերացվել են ընկերության կողմից: