ՍԱՊԾ-ն՝ հարյուրավոր ընտանիքների կեղծված փաստաթղթերով որպես սոցիա­լապես անապահով հաշվառված լինելու և նպաստ ստանալու մասին

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել. «2019 թվականի մարտի 26-ին, էլեկտրոնային լրատվամիջոցները (www.168.amwww.yelaket.amwww.lragir.amhttp://top-news.amhttps://lurer.comwww.news.amwww.operativ.amwww.armdaily.amwww.tert.am,) «Ժամանակ» թերթին հղում կատարելով տարածել են «…հարյուրավոր և հազարավոր ընտանիքներ կեղծված փաստաթղթերով հաշվառված են եղել որպես սոցիա­լապես անապահով և ստա­ցել են նպաստ…» բովանդակությամբ տեղեկատվություն՝ գործառույթը վերագրելով ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ և Ծառայության աշխատակիցներին:

Ծառայությունը չի կարող անտարբեր լինել իր գործառույթները  ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ, պատկան մարմինների պաշտոնատար անձանցից ՉՃՇՏԱԾ «հնչեղ» տեղեկատվություն տարածելուն և կրկին դիմում է իրենց գործին տիրապետող  ԶԼՄ գործընկերներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Ծառայության շահառուներին և տեղեկացնում է.

Սոցիալական ապահովության ծառայության 51 տարածքային բաժիններին ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործառույթները չեն ներառում Հայաստանի Հանրապետությունում անձանց սոցիալապես անապահով հաշվառելը, ընտանեկան նպաստ նշանակելը և վճարելը:

Հարգելի ԶԼՄ գործընկերներ,

հաշվի առնելով Սոցիալական ապահովության ծառայության գործունեության առանձնահատկությունը, Ծառայությունը հորդորում է ավելի զգոն լինել հասարակության առավել խոցելի, զգայուն խմբի նկատմամբ՝ սոցիալական ռիսկ կրող անձանց վերաբերող տեղեկատվություն տարածել համապատասխան պաշտոնատար անձանց հետ դրանց առանձնահատկությունները ճշտելուց հետո:

Ծառայությունն ակնկալում է, որ վերոնշյալ հոդվածի մանրամասն տարբերակի հրապարակման մեջ սույն պարզաբանումը ևս տեղ կգտնի»,-նշել է ծառայությունը իր տարածած հաղոդագրության  մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել