Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, որով սահմանել է պացիենտի՝ ուղղաթիռով տեղափոխման կարգը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 12-ին ստորագրել է 611-Ա հրամանը, որով հաստատել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտագնա անհետաձգելի բուժօգնության «արագ արձագանքման» ծառայության կողմից պացիենտի՝ ուղղաթիռով տեղափոխման կարգը։

Սահմանվել է նաև ուղղաթիռով տեղափոխման ենթական հիավնադություններ և վիճակների ցանկը, ինչպես նաև վայրէջքների համար հարթակ կամ հարթակը փոխարինող տարածք ունեցող Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերի բժշկական կազմակերպությունների ցանկը ՝ համաձայն հավելվածի։

Նախարարի հրամանով սահմանվել են նաև այն ժամկետները, որոնց շրջանակում գործող ԲԿ-ները պետք է իրազեկվեն  հրամանի մասին։

Հրամանը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել