«Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը քիչ առաջ ցուցմունք է տվել. ՃՈ-ի կողմից ստացված գումարը յուրացվել է

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը քիչ առաջ ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

Ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն ծախսից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել՝ ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել