Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստվաայրում այսօր ընթանում էր ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու գործով ներկայացված բողոքի քննությունը:
Պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Մարինե Մելքոնյանը, որը դատարանը մերժեց: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Նշենք, որ 2018 թվականի հունիսի 19-ին, Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը կայացրել էր նույն դատավորը:
Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր 17:30-ին: