ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետը՝ իր ձերբակալության լուրի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:

Իրավաբան.net-ի հետ զրույցում ՊՎԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը հայտնեց, որ ծառայությունում նման տեղեկության չեն տիրապետում:

Ավելի ուշ, Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարությունով հանդես եկավ, որում ասվում է.

Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել