Պետական վերահսկողական ծառայությունը՝ ԱԱԾ-ի կողմից ծառայության 4 աշխատակցի ձերբակալման լուրերի մասին

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:

Իրավաբան.net-ը ՊՎԾ-ից փորձեց պարզել տարածվող լուրերի իսկությունը, սակայն ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը հայտնեց, որ ծառայությունում նման տեղեկության չեն տիրապետում:

Հարցին, թե տեղյակ է արդյոք, նշված աշխատակիցները այսօր աշխատանքի եկել են, թե՝ ոչ, պատասխանեց. «Չեմ տիրապետում նման տեղեկության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել