Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ կստեղծվի՝ մետաղական սնդիկի խմբաքանակների պահպանման հարցը կարգավորելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

 1. Մետաղական սնդիկի խմբաքանակների պահպանման հարցը կարգավորելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

  1. կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները.
  2. եռամսյա ժամկետում ՀՀ վարչապետին սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ մետաղական սնդիկի խմբաքանակների պահպանման հարցի կարգավորման վերաբերյալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել