ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Մետաղական սնդիկի խմբաքանակների պահպանման հարցը կարգավորելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
- կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները.
- եռամսյա ժամկետում ՀՀ վարչապետին սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ մետաղական սնդիկի խմբաքանակների պահպանման հարցի կարգավորման վերաբերյալ»: