Համահարթ հարկման համակարգի էֆեկտիվությունը կայանում է նրանում, որ փոքրանում է հարկերից խուսափելու ռիսկերը. Արփինե Դավոյան

Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Դավոյանը գրում է. «ՀԱՄԱՀԱՐԹ ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Ի՞նչ է նշանակում համահարթ հարկում:
Այս համակարգը շատ պարզ է, հարկի տոկոսադրույքը կախված չէ մարդու եկամուտներից:Այսինքն, սահմանվում է մեկ միասնական հարկի դրույքաչափ և հարկի գումարը փոփոխվում է աշխատավարձի մեծությանը համապատասխան: Բարձր աշխատավարձը ենթանդրում է բարձր հարկի գումար և հակառակը:
Համահարթ հարկման համակարգի էֆեկտիվությունը կայանում է նրանում, որ փոքրանում է հարկերից խուսափելու ռիսկերը: Համարձակորեն, այն կարելի է համարել արդար մոտեցում, քանի որ քաղաքացիներին այլևս անօգուտ կլինի խուսափել հարկերի վճարումից կամ, բիզնեսի դեպքում, աշխատել ստվերում:

Այն համարվում է հարաբերականորեն արդար, քանի որ առաջացնում է հավասարության զգացում և ի հայտ է բերում համընդհանուր լինելու գաղափարը:

Համահարթ հարկման համակարգը նաև ստաբիլ է, այսինքն ցանկացած վաստակի դեպքում այն փոփոխման ենթակա չէ, ինչը և խրախուսում է հարկատուին ակտիվ աշխատել եկամտի բարձրացման համար».-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել