ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու նշել, որ ՌԴ-ում պատրաստվել է նախագիծ՝ հայկական վարորդական իրավունքով աշխատելու արգելքը վերացնելու համար:
«Քիչ առաջ ավարտվեց ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության և ՌԴ պետդումայի պատգամավոր, Դաշնային ժողովի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և համաքաղաքացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում իմ կողմից հերթական անգամ բարձրացվեց Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրը, ինչին ի պատասխան պատվիրակության անդամները տեղեկացրին, որ արդեն իսկ պատրաստվել է օրենքի նախագիծ՝ խնդրո առարկա արգելքների վերացման համար»-նշել է նա: