Կապի և եռահաղորդակցության օպերատոր Ucom ընկերությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.
«Այս պահին խնդիր կա Ucom-ի միջազգային կապուղիների հետ։ Մասնավորապես՝ Վրաստանի սահմանից եկող մալուխն է կտրված։ Երկու երկրի պատասխանատու մասնագետները աշխատում են մալուխը վերականգնելու և ծառայությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։ Տվյալ պահին գործում են պահուստային մալուխները։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը»։