Խնդիր կա Ucom-ի միջազգային կապուղիների հետ. ընկերության պարզաբանումը

Կապի և եռահաղորդակցության օպերատոր Ucom ընկերությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Այս պահին խնդիր կա Ucom-ի միջազգային կապուղիների հետ։ Մասնավորապես՝ Վրաստանի սահմանից եկող մալուխն է կտրված։ Երկու երկրի պատասխանատու մասնագետները աշխատում են մալուխը վերականգնելու և ծառայությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։ Տվյալ պահին գործում են պահուստային մալուխները։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել