Հանրակրթական 12 ուսհաստատություններից 11-ում օդի ջերմաստիճանը ցածր է եղել սահմանված պահանջներից

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկանում ենք, որ նկատի ունենալով Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում արձանագրված ցածր ջերմային ռեժիմը՝ գրիպի և սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ՝վերոնշյալ մարզերի թվով 12 մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` սանիտարական նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։

Վարչական վարույթների շրջանակում իրականացված զննումների արդյունքում պարզվել է, որ 12 հաստատություններից 11-ում օդի ջերմաստիճանը ցածր է եղել սանիտարական նորմերով սահմանված պահանջներից:
Հարուցված վարչական վարույթների վերջնական արդյունքների և դրանց հիման վրա իրականացված գործողությունների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել