Խոշոր առևտրային ցանցերը դժգոհում են մատակարարներից, վերջիններս էլ՝ առևտրային ցանցերից. ՏՄՊՊՀ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն մանրածախ առևտրի ոլորտում՝ հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման, ինչպես նաև կանխարգելման նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ-ից:

Կախռույցը նշում է, որ խնդիրն այն է, որ մատակարար ընկերությունները հաճախ բարձրաձայնում են, որ խոշոր ցանցերի կողմից իրենց հանդեպ կիրառվում է խտրական մոտեցում: Մասնավորապես, որոշ արտադրողների ապրանքները մշտապես ցուցադրվում են տեսանելի վայրում, վաճառողները գնորդներին ուղղորդում են գնել որևէ կոնկրետ ապրանքանիշ, կամ կազմակերպում են տվյալ արտադրանքի ցուցադրում-վաճառք, ակցիա՝ այդ հնարավորությունը չտալով մյուսներին:

Միաժամանակ առևտրային կետերն էլ դժգոհում եմ մատակարարների վարքագծից՝ նշելով, որ վերջիններս հաճախ կիրառում են տարբերակված մոտեցումներ,  տրամադրում են անհավասար զեղչեր կամ իրենց ապրանքը տվյալ խանութին առաքելու համար պարտադրում են որոշակի պայմաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել