100 հարց ու պատասխան հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում համագործակցելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ի հետ նախաձեռնել է «Հասարակական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող 100 հարց ու պատասխան» հանրամատչելի ձեռնարկի հրապարակումը՝ նպատակ ունենալով նման ձևաչափով անդրադառնալ ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումներին և դյուրինացնել նրանց աշխատանքը:

Ձեռնարկի կազմման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական կազմակերպությունների գործունեության կազմակերպմանն առնչվող մի շարք օրենսդրական կարգավորումների ոչ բավարար հստակությամբ շարադրված լինելու հանգամանքով, ինչն էլ իրավակիրառ պրակտիկայում տարընթերցումների և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս:

Հայտնում ենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ձեռնարկը կազմելու աշխատանքների ընթացքում նախապես ուսումնասիրել է ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումները, դրանցից առանձնացրել լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցողները և համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել պետական պատկան մարմիններին, մասնավորապես՝ Պետական եկամուտների կոմիտեին և Արդարադատության նախարարություն:

Ձեռնարկում ներառված գրեթե 100 հարցերի պատասխանները կազմվել են այդ մարմինների կողմից ներկայացված լրացուցիչ պարզաբանումների հիման վրա՝ հիմք ընդունելով սույն թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումները:

Ձեռնարկից օգտվելու մատչելիությունը երաշխավորելու համար հարցերը խմբավորվել են ըստ առանձին բաժինների՝ անդրադառնալով հասարակական կազմակերպության իրավական վիճակին վերաբերող հարցերին՝ ստեղծմանը, կառուցվածքին, կառավարմանը, գործունեության հրապարակայնությանն ու հաշվետվողականությանը, վերակազմակերպմանն ու լուծարմանը, ինչպես նաև նրանց հարկման առանձնահատկություններին և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն վերաբերող հարցերին:

Ձեռնարկն՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել