Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի նոյեմբերի 13-ին պայմանագիր է կնքել «ԱՐՏԷՔՍԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով գինիներ է ձեռք բերել: Գինիները եղել են՝
«Կարաս-Ռեդ»- 85 հատ, 0.75 լ, յուրաքանչյուրն արժեցել է 3483 դրամ:
Գնման ընդհանուր արժեքը կազմել է՝ 296.083 դրամ:
Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի նոյեմբերի 18-ին էլ պայմանագիր է կնքել «Վինո Վինո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով պաշտոնական պատվիրակությամբ ժամանած հյուրերի համար խմիչք-հուշանվերներ է գնել:
Ազգային ժողովը գրել է.
- Կոնյակ «Նաիրի» – 10 հատ, հնեցումը 20 տարի, սննդային (էներգետիկ) արժեքը՝ 224.0 կկալ, տարողությունը՝ 0.5 լ, թնդությունը՝ 40%, ապակյա շշով: Յուրաքանչյուրը՝ 16.250 դրամ, ընդհանուր՝ 162.500 դրամ:
- Կոնյակ «Ախթամար» – 50 հատ, հնեցումը 10 տարի, սննդային (էներգետիկ) արժեքը՝ 224.0 կկալ, տարողությունը՝ 0.5 լ, թնդությունը՝ 40%, ապակյա շշով, ՀՀ ազգային ժողովի պատկերանշանով, հատուկ պատրաստված տուփով: Յուրաքանչյուրը՝ 6.050 դրամ, ընդհանուր՝ 302.500 դրամ:
- Կոնյակ «Տոնական» – 10 հատ, հնեցումը 15 տարի, սննդային (էներգետիկ) արժեքը՝ 280.0 կկալ, տարողությունը՝ 0.5 լ, թնդությունը՝ 50%, ապակյա շշով, հատուկ նախատեսված գործարանային տուփով: Յուրաքանչյուրը՝ 10.850 դրամ, ընդհանուր՝ 108.500 դրամ:
Գնումն արժեցել է 573 հազար 500 դրամ:
Նշենք, որ գնումը կատարվել է դեռևս 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ժամանակ:
Ալիսա Չիլինգարյան