Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/12/TM_8884-e1546067666105.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/12/TM_8940.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/12/TM_9001.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/12/TM_9148.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/12/TM_9177.jpg)