Վերաքննիչ դատարանը հետաձգել է Սամվել Մայրապետյանի խափանման միջոցի քննության հարցը

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ նրա փաստաբանների ներկայացրած բողոքի քննությունը։

Նրա պաշտպան Կարեն Բատիկյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ պաշտպանական կողմը միջնորդել է նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

Պաշտպանն ավելի վաղ հայտնել էր, որ Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել